

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ
Կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2007թ. սեպտեմբերին` որպես Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան ունի մասնաճյուղեր ՀՀ 5 մարզերում և Երևանում:
Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվը ՀՀ տարածքում իրականացնում է գյուղատնտեսությամբ զբաղվող և գյուղատնտեսական մթերքի վերամշակում իրականացնող, ինչպես նաև այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորում:
Հասցե: ՀՀ, ք. Երևան, Քաջազնունու 18
Էլ. փոստ: fca@fca.am
Հեռ.: (374 10) 550831, 550741, 556086