
ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ներքին Աուդիտի դասընթաց
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը: Դասընթացին մասնակցել են 16 հաշվապահներ և աուդիտորներ միության անդամ 11 վարկային կազմակերպություններից:
Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները`
-
Աուդիտի նպատակները ու շրջանակները,
-
Պլանավորում, ժամկետացույցի կազմում ու ռեսուրսների հատկացում,
-
Ռիսկերի գնահատում և աուդիտի ծրագիր,
-
Հիմնավորող փաստաթղթերի հավաքում,
-
Նմուշների որոշում,
-
Տեստավորում և աշխատանքային փաստաթղթերի կազմում,
-
Հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին,
-
Բացահայտումների աուդիտ ու շարունակական մոնիտորինգ:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին ներքին աուդիտի վերաբերյալ
ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:
Please reload
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |