

«ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ առաքելությունն է միկրովարկավորման միջոցով նպաստել սոցիալական արդարության և մարդկային արժանապատվության ապահովմանը:
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ հիմնադրվել է ԷԿԼՕՖ Հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է ECLOF International Globalfamily-ի անդամ (կենտրոնը` Ժնև, Շվեյցարիա): ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 2006թ. հոկտեմբերին:
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ իր նպատակներն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես միջազգային միկրոֆինանսական ցանցի անդամի հեղինակությունը՝ իր հաճախորդներին մատուցելով բարձրորակ ֆինանսական ծառայություններ և խորհրդատվություն: Միաժամանակ ընկերությունը ձգտում է ունենալ կարևոր դերակատարում գյուղական համայնքների զարգացման և աղքատության հաղթահարման գործում:
Ընկերությունը տրամադրում է զարգացման նպատակով գյուղատնտեսական, ձեռնարկատիրական միկրովարկեր և փոքր սպառողական վարկեր։
Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Բաղրամյան 2/1
Էլ. փոստ`eclof@eclof.am
Հեռ.` (374 60) 373060