
Էներգախնայողության սեմինար
ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:
Սեմինարի հիմնական նպատակն է վարկային կազմակերպությունների աշխատակիցներին ծանոթացնել էներգախնայողության եւ վերականգնող էներգիայի ոլորտում ֆինանսավորման նպատակահարմարությանը, դրա համաշխարհային փորձին, Հայաստանում առկա հնարավորություններին եւ այդ ուղղությամբ շուկայական հետազոտությունների կատարման ընթացքին: Սեմինարին Միության անդամ 12 վարկային կազմակերպություններից մասնակցել են 10-ը:
Սեմինարի ժամանակ քննարկված թեմաներն են՝
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները և բիզնեսները Հայաստանում։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորումը գրավիչ դարձնել բանկերի համար․ աղբյուրները, գործիքները, մեթոդները, ձևերը։
-
Ծրագրի կառույցները։ Ռիսկերի բացահայտում և կառավարում, բանկային երաշխիքներ, հիմնական գնահատման գործիքներ և ցուցանիշներ։
-
Հետևել կլիմայի կայունացման ՏՀԶԿ-ի ծրագրին։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի իրագործելիության գնահատումը՝ կյանքի ցիկլի ծախսերի վերլուծության միջոցով։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի վարկավորման օրինակներ, ծրագրի իրագործելիության ցուցանիշների հաշվարկը։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորում։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման միջազգաին փորձը։
-
Էներգախնայողության բնակելի վարկավորման ծրագրերը Հայաստանում։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար հասանելի ֆինանսավորումը, պայմանները և տեխնոլոգիաները, ֆինանսական աջակցության միջոցները և ծրագրերն Ավստրիայում, եվրոպական փորձը, հաջողված պատմություններ։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրերի վերլուծության մեթոդոլոգիան։
-
ՓՄՁ-ի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի վարկավորման զգայունության վերլուծություն։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի վերլուծություն․ Դրամական հոսքերի կառավարում։
-
Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի իրազեկության բարձրացում։
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() |