

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ
1998 թվականին «Փրկեք երեխաներին» կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր և 2000 թ.-ին հիմնադրվեց Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որն էլ 2010 թ. ապրիլին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն:
«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2010թ. ապրիլին՝ որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:
«Կամուրջ» ՈՒՎԿ-ի առաքելությունն է տրամադրել մատչելի ֆինանսական և գործարարության աջակցմանն ուղղված այլ ծառայություններ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, նաև գերփոքր և փոքր ձեռներեցությամբ զբաղված անձանց` նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով:
«Կամուրջ» ՈՒՎԿ-ն տրամադրում է գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային /վերանորոգման, բիզնես վարկեր:
Կամուրջն ունի մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի Հանրապետության 7 մարզերում և Երևանում:
Հասցե: ՀՀ, ք. Երևան, Սեբաստիա 123
Էլ. փոստ: info@kamurj.am
Հեռ.: (374 11) 270000, (374 10) 278625, 278724, 278725