
Վերստուգիչ հանձնաժողով
Միության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:
Վերստուգիչ հանձնաժողովի կազմը պետք է 3 անձից պակաս չլինի և ընտրված լինի միայն Միության անդամների աշխատակիցներից, բացառությամբ Միության կառավարման մարմիններում ընդգրկված անձանցից: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից:
Վերստուգիչ հանձնաժողովը
-
իրականացնում է Միության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը` հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում,
-
ստուգում է Միության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ` ցանկացած ժամանակ, Ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև Միության անդամների առնվազն 10 տոկոսի պահանջով,
-
ստուգում է Միության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, Կանոնադրությանը, Ընդհանուր ժողովի որոշումներին, ներքին ակտերին,
-
ստուգման ընթացքում իրավունք ունի պահանջել Միության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
-
ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է հաշվետվություններ և ներկայացնում Ընդհանուր ժողովին,
-
Միության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է Ընդհանուր ժողովին:
Please reload