Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ տարեկան համաժողով
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2017 թ. մայիսի 24-26-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ համաժողովին:
Համաժողովն ընդգրկում էր քննարկման թեմաների և սեմինարների լայն ցուցակ`
1. Միկրոֆինանսավորումը Բոսնիայում, Եվրոպայում և աշխարհում:
2. Սոցիալական ձեռնարկություններ. Միկրոֆինանսավորման նոր շուկայական սեգմենտ:
3. Տեղական արժույթով ֆինանսավորում. Արտարժույթային ռիսկեր և լուծումներ:
4. Քաղաքացիների խորհրդատվական և կրթական ծառայությունների զարգացումն ու կարևորությունը:
Բացի նշված սեմինարներից կայացավ նաև սոցիալական պատասխանատվության կառավարման 20 տարվան նվիրված հանդիպում, որին մասնակցեց նաև ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել սոցիալական պատասխանատվության հաշվետվությունների ստեղծման ընթացքում ունեցած հաջողությունները, ինչպես նաև առաջացած խոչընդոտները:
Համաժողովի երկրորդ օրը ՀՀ ՎԿՄ-ն Միկրոֆինանսական կենտրոնի կողմից պարգևատրվեց գնահատանքի վկայականով <<Խելամիտ վարկավորում 2016>> արշավին մասնակցելու համար:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |
![]() |