
Առաքելություն
Մեր առաքելությունն է նպաստել ՀՀ ֆինանսավարկային համակարգի զարգացմանը` վարկային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով:
Գործունեության ոլորտներ
-
Մասնակցություն ֆինանսաբանկային ոլորտի և վարկային ինդուստրիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին և քննարկումներին,
-
հանդես գալ վարկային ինդուստրիայի ռազմավարական խնդիրների վերաբերյալ առաջարկություններով,
-
ֆինանսաբանկային և վարկային ինդուստրայի վերաբերյալ տնտեսագիտական վերլուծությունների և հետազոտությունների իրականացում,
-
Միության և Միության անդամների գործունեության մասին տեղեկատվության տարածում և քարոզչության խրախուսում,
-
Միության անդամների և անձնակազամի վերապատրաստում և դասընթացների կազմակերպում,
-
Ինքնակարգավորում-Ինքնակարգավորման համակարգի ներդրման պոտենցիալ ուղղություններն են կորպորատիվ կառավարումը, սպառողների շահերի պաշտպանությունը, գործարար վարվելակերպի կանոնների ներդրումը, վարկավորման թափանցիկությունը, հաճախորդների շրջանում ֆինանսական գրագիտության տարածումը: