
Կառավարում
Միության կառավարման մարմիններն են Միության անդամների ընդհանուր ժողովը, Միության նախագահը և գործադիր տնօրենը:
ՀՀ վարկային կազմակերպությունների միության բարձրագույն մարմինը Միության անդամների Ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովը հրավիրվում է Միության նախագահի և գործադիր տնօրենի կողմից` առնվազն տարին երկու անգամ:
Ընդհանուր ժողովն իրավասու է որոշում կայացնել Միության գործունեությանը վերաբերող և Կանոնադրության էությունից բխող ցանկացած հարցի վերաբերյալ:
Ընդհանուր ժողովում նախագահում է Միության նախագահը, նրա բացակայության դեպքում` Ընդհանուր ժողովի որոշմամբ այլ անդամ:
Գործադիր տնօրենը նշանակվում է Ընդհանուր ժողովի կողմից: Նա ղեկավարում է Միության ընթացիկ աշխատանքներն ու գործունեությունը: Գործադիր տնօրենը հաշվետու է Միության ընդհանուր ժողովին: