
ՀՀ ՎԿՄ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համագործակցության հուշագրի ստորագրում
Սույն թվականի ապրիլի 26-ին ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ կողմերը համաձայնվում են համագործակցել՝ առավելագույնս օտագործելով միմյանց ներուժը և կարողությունները ի նպաստ ՀՀ ֆինանսական շուկայի և ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև նպաստել բնակարանային աղքատության նվազեցմանն ուղղված ֆինանսական ծառայությունների մատուցմանը:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան (ՀՖՀԱ) հանդիսանում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակը Հայաստանում: Հայաստանում Հաբիթաթը սկսել է գործունեությունը 2000թ.-ին, այժմ իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |