Աշխատանքի հայտարարություն
ՀՀ վարկային կազմակերպությունների միություն (ՀՀ ՎԿՄ)
Պաշտոն: Գործադիր տնօրեն
Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ դրույք
Վայրը: Երևան
Աշխատանքային պարտականությունները՝
-
ՀՀ ՎԿՄ-ի ղեկավարում` օգնելով կազմակերպությանը իրագործել Ընդհանուր ժողովի կողմից առաջադրված նպատակները, ինչպես նաև կազմակերպության գործառույթների և ընթացիկ աշխատանքի կառավարում,
-
Առկա աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն և աշխատակիցների զարգացման և մասնագիտական աճի ապահովում,
-
ՀՀ ԿԲ-ում, պետական մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում կազմակերպության պաշտոնապես ներկայացում,
-
Անդամ կազմակերպությունների հետ մի շարք գործառույթների կազմակերպում, համակարգում և իրականացում,
-
Անդամների կարիքների գնահատում և դրանց հաղթահարման գործողությունների նախագծի ստեղծում,
-
Փաստաթղթերի, հաշվետվությունների և առաջարկների պատրաստում և ներկայացում Ընդհանուր ժողովին, ինչպես նաև Ընդհանուր ժողովի որոշումների և հրահանգների իրականացում,
-
Առաջարկների, հայեցակարգերի պատրաստում և կազմակերպության համար միջոցների հավաքագրում,
-
ՀՀ ՎԿՄ ռազմավարական նպատակների իրականացում,
-
Ամսական և եռամսյակային հաշվետվությունների պատրաստում,
-
Ինդուստրիայի վերլուծություն և տնտեսագիտական հետազոտությունների իրականացում,
-
Այլ պարտականություններ համաձայն կազմակերպության կանոնադրության:
Պահանջվող որակավորումները`
-
Մագիստրոսի աստիճան տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում,
-
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում,
-
Ֆինանսաբանկային ոլորտի մասին ՀՀ օրենքների, կանոնակարգերի, ՀՀ ԿԲ, ՀՀ Կառավարության և հարկային մարմինների ենթաօրենսդրական ակտերի իմացություն,
-
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն,
-
Հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների և կազմակերպչական հմտություններ,
-
Հայաստանի ֆինանսական համակարգի և դրա զարգացման միտումների մասին գիտելիքներ,
-
Հայաստանի ֆինանսական շուկայի, նրա մասնակիցների, հիմնական ցուցանիշների և առկա զարգացումների վերաբերյալ գիտելիքներ,
-
Վարկային կազմակերպությունների առանձնահատկությունների, այդ թվում ՎԿ-ների բիզնես մոդելի էության, կառուցվածքի իմացություն,
-
Ֆինանսական վերլուծության հմտություններ,
-
Ծրագրերի կառավարում և փաստաթղթաշրջանառության վերահսկողություն,
-
Համակարգչային գիտելիքներ:
Վարձատրություն: Նախկին փորձի և աշխատավարձի հիման վրա:
Դիմելու ընթացակարգ: Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեները (CV) էլ. փոստի հասցեով: Ընկերությունը կսկսի ընտրության գործընթացը բավարար քանակով համապատասխան որակավորմամբ դիմումների առկայության դեպքում: Այնուամենայնիվ, վաղաժամ դիմումները նախընտրելի են: Միայն ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի:
Բացման ամսաթիվ: Ապրիլի 13, 2015թ.
Վերջնաժամկետ: Մայիսի 12, 2015թ.