
Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կախելու թեմայով սեմինար
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:
Վարկային մասնագետների վերապատրաստման դասընթացը տևեց 3 օր. մասնակցեցին 15 վարկային մասնագետ 4 վարկային կազմակերպություններից:
Դասընթացը բաղկացած էր ինչպես տեսական (վարկավորման տեխնոլոգիաների ներածություն, ֆինանսական մաթեմատիկայի հիմունքներ, ֆինանսական հաշվետվություներ և դրանց միջև եղած կապը), այնպես էլ պրակտիկ մասերից:
Վարկային բաժնի ղեկավարների դասընթացն իրականացվեց չորրորդ օրը` ունենալով 10 մասնակից, կրկին 4 վարկային կազմակերպություններից: Այս անգամ արդեն քննարկվում էին կազմակերպությունների մարքեթինգային քայլերը, անձնակազմի կառավարման և մոտիվացման, կոնֆլիկտային իրավիճակների լուծման ուղիները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |