Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը
2017 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Միկրոֆինանսավորումը Ռուսաստանում. Կայուն լուծումներ փնտրելիս»: Համաժողովը կազմակերպված էր Ռուսական միկրոֆինանսական կենտրոնի կողմից: ՀՀ ՎԿՄ-ից համաժողովին մասնակցել և «Միկրոֆինանսավորումը Հայաստանում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը:
Համաժողովին մասնակցում էին ինչպես Ռուսաստանից, այնպես էլ տարբեր երկրներից հրավիրված փորձագետներ՝ ներկայացնելու իրենց երկրի փորձը: Համաժողովը բաղկացած էր հետևյալ հիմնական բաժիններից՝
1. Քննարկում. միկրոֆինանսավորման միջազգային փորձից ստացված դասերը:
2. Սպառողների պաշտպանություն եւ ներառական ֆինանսներ:
3. ՓՄՁ-ների միկրոֆինանսավորում:
4. Միկրոֆինանսական կազմակերպությունների ռիսկերը:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |
![]() |