
SPTF տարեկան համաժողով Հնդկաստանում
Փետրվարի 26, 2018 թ.
ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ Լուիզա Իգրարյանը և ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը մասնակցել է 2018 թ. փետրվարի 19-22-ին Հնդկաստանի Մահաբալիպուրամ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին:
ՀՀ ՎԿՄ-ն մասնակցեց Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ չորրորդ միջազգային համաժողովին
Փետրվարի 15, 2018 թ.
2018 թ. փետրվարի 13-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ չորրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Նոր հնարավորություններ և ռիսկեր ֆինանսական սպառողների համար»:
Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը
Դեկտեմբեր 15, 2017թ.
2017 թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացավ միկրոֆինանսավորման և ֆինանսական ներգրավման վերաբերյալ 16-րդ ազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Միկրոֆինանսավորումը Ռուսաստանում. Կայուն լուծումներ փնտրելիս»:

Սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերապատրաստում ՀՀ ՎԿՄ-ում
Հոկտեմբերի 31, 2017 թ.
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել սպառողական վարկերի ռիսկի գնահատման վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՀՀ վարկային կազմակերպությունների ծրագրի ղեկավար Լենա Մամիկոնյանը:

Հոկտեմբեր 5, 2017 թ.
ՀՀ Վարկային կազմակերպությունների միության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Քերոբյանը մասնակցել է 2017 թ. հոկտեմբերի 5-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Այլընտրանքային ֆինանսավորում ֆորումին:

Ապրիլ 7, 2017 թ.
Ս. թ. ապրիլի 7-ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: Ժողովին բացի ՎԿՄ անդամներից հրավիրված էին նաև ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:

Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով սեմինար
Փետրվար 10, 2017 թ.
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:

ՀՀ ՎԿՄ-ն ներկայացրել է «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվությունը»
Նոյեմբեր 18, 2016 թ.
Նոյեմբերի 17-ին Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության կողմից իր անդամ վարկային կազմակերպությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում հրապարակված «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվություն: Վարկային կազմակերպությունների փորձը» հաշվետվության շնորհանդեսը:

Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողով
Հունիս 6, 2016 թ.
ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2016 թ. մայիսի 29-հունիս 2-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին:

ՓՄՁ վարկավորման դասընթաց
Հունիս 12, 2015
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրի և “EV Consulting” ՓԲԸ-ի հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 12-ը ՀՀ երեք մարզերում (Երևան, Վանաձոր, Արարատ) անց կացրեց վարկային մասնագետների համար նախատեսված ՓՄՁ վարկավորում թեմայով դասընթաց:

«Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով
Մարտ 31, 2015 թ.
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով:

ԿԲ-ի հետ Համատեղ Սեմինար Միությունում
Փետրվար 25, 2015
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար:

ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ներքին Աուդիտի դասընթաց
Հուլիս 5, 2014
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը:

Կայացել է էներգախնայողության սեմինար
Մարտ 1, 2014 թ.
ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ: