
Սեպտեմբերի 30, 2020 թ.
Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որոշել է.
Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում,
Տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
#ՀաղթելուԵնք
Մարտի 16, 2020 թ.
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ Վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Ապրիլ 7, 2017 թ.
Ս. թ. ապրիլի 7-ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: Ժողովին բացի ՎԿՄ անդամներից հրավիրված էին նաև ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:

Փետրվար 10, 2017 թ.
ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ համատեղ իրականացրեց Ֆինանսական վերլուծության հիման վրա գերպարտավորությունները կանխելու թեմայով քառօրյա սեմինար` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վարկային մասնագետների և վարկային բաժնի ղեկավարների համար:

Նոյեմբեր 18, 2016 թ․
Նոյեմբերի 17-ին Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության կողմից իր անդամ վարկային կազմակերպությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում հրապարակված «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվություն: Վարկային կազմակերպությունների փորձը» հաշվետվության շնորհանդեսը:

Հունիս 12, 2015 թ.
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունը ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ Տնտեսական Զարգացման ծրագրի և “EV Consulting” ՓԲԸ-ի հետ համատեղ մայիսի 25-ից հունիսի 12-ը ՀՀ երեք մարզերում (Երևան, Վանաձոր, Արարատ) անց կացրեց վարկային մասնագետների համար նախատեսված ՓՄՁ վարկավորում թեմայով դասընթաց:

Մարտ 31, 2015 թ.
ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ ս.թ. ապրիլի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կազմակերպում է «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով համաժողով: