
Նպատակներ
ՀՀ վարկային կազմակերպությունների միության հիմնական նպատակն է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ Կառավարությունում, պետական և ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաև միջազգային կառույցներում ներկայացնել և առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը:
Միության նպատակներն են`
-
բացահայտել, հետազոտել և ընդհանրացնել իր անդամների շահերի հետ առնչվող օրենսդրական և ոչ օրենսդրական հիմնախնդիրները, խոչընդոտներն ու ռիսկերը և համապատասխան գործողություններ նախաձեռնելը` դրանք լուծելու ուղղությամբ,
-
պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում,
-
պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ Կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով,
-
նպաստել Միության անդամների կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը` համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար,
-
մասնակցել ՀՀ-ում ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց փորձաքննությանը,
-
Միության անդամներին օժանդակել ֆինանսավարկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը` սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,
-
մշակել և իրականացնել ծրագրեր` կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ,
-
կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ,
-
իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և Միության կանոնադրությանը:
Ռազմավարական նպատակներ
ՀՀ ՎԿՄ-ի ռազմավարական նպատակներն են`
-
ՀՀ ՎԿՄ ներքին կարողությունների զարգացում,
-
Միության և անդամ վարկային կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացում,
-
Պետական մարմիններում միության անդամների շահերի ներկայացում և առաջխաղացում,
-
Միության ներսում մասնագիտական ակումբների ստեղծում,
-
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացում,
-
Մասնագիտական և որակավորման բարձրացման դասընթացների, սեմինարների և համաժողովների իրականացում,
-
ՀՀ ՎԿՄ ներսում ֆինանսատնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կարողությունների զարգացում,
-
ՀՀ ՎԿՄ անդամների համար միջազգային ստանդարտներին համապատասխան ինքնակարգավորման քաղաքականության ներդրում,
-
ՀՀ ՎԿՄ և իր անդամների գործունեության լուսաբանում և քարոզչություն,
-
ՀՀ ՎԿՄ անդամակցության ընդլայնում,
-
ՀՀ-ում վարկային ինդուստրիայի ռազմավարական ծրագիր մշակելու խրախուսում,
-
Ներքին և արտաքին ներդրումային ֆոնդերի ներգրավվածության խթանում։