«Արեգակ» ՈՒՎԿ-ն նշել է իր 15-ամյակը (ֆոտոշարք)

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսօր նշել է իր 15-ամյակը: Միջոցառմանը ներկա էին կազմակերպության աշխատակիցները, գործընկերներն ու վարկառուները:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Արեգակ» ՈՒՎԿ հիմնադիր եւ միակ բաժնետեր ԱՄՔՈՐ ԱՄՆ կազմակերպության նախագահի եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի շնորհավորական ուղերձները: Արեգակ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության բաժնետիրոջը, գործընկերներին եւ վարկառուներին` «վստահության եւ համատեղ աշխատանքի համար»:

««Արեգակ» ՈՒՎԿ-ն Հայաստանում գործող ամենախոշոր վարկային կազմակերպությունն է: Ունենք հանրապետական ծածկույթ` մասնաճյուղեր ՀՀ բոլոր մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում եւ  30 հազարից ավել վարկառուներ: Ներկայումս մեր առաջնային նպատակը կայունությունը պահպանելն է»,- ասել է Մարիամ Եսայանը:

Միջոցառման ընթացքում ուսման վարձերի հավաստագրեր են հանձնել «Արեգակ» ՈՒՎԿ հիմնադիր եւ միակ բաժնետեր ԱՄՔՈՐ ԱՄՆ կազմակերպության Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրի մասնակիցներին:

«ԱՄՔՈՐ ԱՄՆ-ն, լինելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կազմակերպություն, իր եկամտի զգալի մասը ներդնում է Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրի մեջ: Ծրագրի շահառուներն  են «Արեգակ» ՈՒՎԿ-ի լավագույն վարկառուների երեխաները»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Արեգակ ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը: 

Ծրագրի մեկնարկից մինչ օրս, երեք կիսամյակի ընթացքում, տրամադրվել է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր գումարով 1000 կրթաթոշակ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am