
ԿԲ-ի հետ Համատեղ Սեմինար Միությունում
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար: Դասընթացը վարել են ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները:
Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները`
-
Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին դիտարկումների մարմնի գործունեությանը ներկայացվող պահանջները,
-
Ռիսկերի վրա հիմնված մոտեցման հասկացությունը և կիրառումը ֆինանսական հաստատությունների կողմից,
-
Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության հասկացությունը և ընթացակարգերը,
-
Պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքներ և գործարար հարաբերություններ: Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցում, մերժում կամ դադարեցում, և ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցում,
-
Հաշվետվությունների ներկայացումը: