
«ՖԻՆՔԱ»-ին հանձնվեց լավագույն վարկային կազմակերպություն դիպլոմը
Գելափ Ինթերնեյշնըլ եւ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ 2013 թվականի ընթացքում Հայաստանի ողջ տարածքում իրանակացրել են հարցումներ` պարզելու երկրում ներկայացված տարբեր բրենդերի եւ կազմակերպությունների ճանաչվածության աստիճանը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն ճանաչվել է 2013թ. լավագույն վարկային կազմակերպություն:
Օրերս Գելափ Ինթերնեյշնըլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հանձնել է 2013թ. լավագույն վարկային կազմակերպությունը հավաստող դիպլոմը:
«Այս անկախ գնահատականը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ երբեք չենք շեղվել մեր առաքելությունից: Սա շատ պարտավորեցնող կոչում է, եւ մեր կազմակերպությունը անելու է ամեն ինչ ապագայում եւս առաջինը մնալու համար»,- նշել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն միկրովարկեր է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, հիմնական միջոցներ կառուցելու եւ իրենց կենսամակարդակը բարելավելու նպատակով:
