«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

ՍԵՖ Ինտերնեյշնլի առաքելությունն է գործարար զարգացման և ֆինանսական ծառայությունների տրամադրում ձեռներեցներին` իրականացնելու արդյունավետ նախաձեռնություններ ի աջակցություն Հայաստանում երեխաների բարեկեցիկ կյանք հետապնդող ընտանիքներին և համայնքներին:

ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Վանաձորում, Մասիսում, Եղեգնաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Էջմիածնում,Մեղրիում և Արթիկում:

ՍԵՖ-ը տրամադրում է բիզնեսի և գյուղատնտեսության զարգացման վարկեր, սպառողական և հիփոթեքային վարկեր, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվություն:

 

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Դ. Անհաղթ փ., 23, թիվ 44-45
Էլ. փոստ:  contact@sef.am

Հեռ.: (374 10) 202822

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am