Սեմինար-քննարկումներ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ «Արտաշատ» և «Էջմիածին» մասնաճյուղերում

Ս.թ. հոկտեմբերի 2-ին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը «Խելամիտ վարկավորում» արշավի շրջանակներում «Արտաշատ», ինչպես նաև հոկտեմբերի 9-ին «Էջմիածին» մասնաճյուղերում անցկացրել է սեմինար-քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին կազմակերպության ղեկավարությունը՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի, ռիսկերի գծով տնօրեն Անահիտ Օրբելյանի և գործառնական տնօրեն Մուշեղ Պետրոսյանի, ինչպես նաև կոոպերատիվի առկա և պոտենցիալ հաճախորդներն ու անդամ-փայատերերը: Քննարկումների ընթացքում Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է «Խելամիտ վարկավորում» արշավի նպատակներն ու նշանակությունը, ինչպես նաև ընդգծել, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվն իր առաքելությունն իրականացնելիս հատուկ կաևորություն է տալիս պատասխանատու վարկավորմանն ու թափանցիկ աշխատանքին: 

 

Ի լրումն թեմայի շուրջ անցկացվող մանրամասն քննարկումներին՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի աշխատակազմը հաճախորդներին փոխանցել է տարաբնույթ տեղեկատվական նյութեր՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ և գրքույկներ:

Ծանոթանալով դրանց՝ մասնակիցները գոհունակություն են հայտնել դրանց բովանդակությունից և հատկապես կարգախոսից՝ ընդգծելով, որ այսպիսի նյութերի առկայությունն է հաճախորդներին զգոն պահում անշահավետ վարկային գործարքներից ու առաջարկներից, և որ ողջունելի է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի կողմից նմանատիպ նախազգուշացնող միջոցառումների կազմակերպումը:   


Նշենք նաև, որ «Խելամիտ վարկավորում» արշավի շրջանակներում հաջորդ սեմինար-քննարկումները տեղի են ունենալու հոկտեմբերի 16-ին կազմակերպության «Մասիս» և հոկտեմբերի 23-ին «Արմավիր» մասնաճյուղերում:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am