
ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Խարդախության Ռիսկի դասընթաց
Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել Խարդախության Ռիսկի վերաբերյալ դասընթաց: Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հայաստան բանկի փոխտնօրեն Աշոտ Աբրահամյանը: Դասընթացն ուներ 23 մասնակից միության անդամ 10 վարկային կազմակերպություններից:
Դասընթացի ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները`
-
Ինչ է խարդախությունը: Խարդախության բնորոշ սխեմաներ:
-
Ինչու են մարդիկ դիմում խարդախության:
-
Ինչպես է կազմակերպությունը նպաստում խարդախությանը:
-
Ինչպես կանխել/ նվազեցնել խարդախության ռիսկը:
-
Ներքին հսկողության կարևորությունը:
-
Ինչ անել խարդախության դեպքում:
Please reload