ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ռիսկերի Կառավարման դասընթաց

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում դեկտեմբերի 23-24-ին տեղի է ունեցել Ռիսկերի Կառավարման դասընթաց անդամ վարկային կազմակերպությունների համար: Դասվարը USAID FED-ից Ռուբեն Գևորգյանն էր, ով GARP-ի որակավորման դասընթացներ է տալիս IAB-ի թրեյնինգ կենտրոնում: Դասընթացին մասնակցել են 25 աշխատակիցներ միության անդամ 9 վարկային կազմակերպություններից:

 

Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները`

  • Բանկի ռիսկերի կառավարման ներածություն,

  • Ռիսկի բացահայտում, չափում,վերահսկում, դասակարգում,

  • Ռիսկերի կառավարման նպատակները,

  • Ռիսկերի կառավարման ձախողումները, դրանց հետևանքները և ձախողման արժեքը,

  • Ռիսկերի կառավարման կազմակերպչական կառուցվածքը բանկերում,

  • Վարկային ռիսկ, վարկային կորուստների գնահատում, ակնկալվող վարկային կորուստներ, անսպասելի վարկային կորուստներ, ակնկալվող վարկային կորուստները և հնարավոր կորուստների պահուստներ,

  • Վարկի քաղաքականություն և վարկային ռիսկ,վարկային պորտֆելի առաքելությունն ու նպատակները, վարկային ուղեցույցներ,

  • Օպերացիոն ուղեցույցներ, վարկային ռիսկի գնահատման շրջանակը, վարկային ռիսկ և վարկի գնանշում, վարկի վերագնահատում,

  • Վարկային մոդել։

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am