«Նոր Հորիզոն» ՈՒՎԿ ՍՊԸ

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ն լիցենզավորվել և գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2006թ. մարտին, սակայն միկրոֆինանսական շուկայում նրա գործունեության փորձը ունի գրեթե 15 տարվա պատմություն: Ընկերությունը, ըստ էության, հանդիսանում է 1995թ-ի աշնանը առաջին անգամ Հայաստանում Օքսֆամ ՄԲ-ի կողմից ներմուծված միկրոֆինանսական ծրագրի տրամաբանության շարունակողը:

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ի առաքելությունն է տնտեսական գործունեության միջոցով հաղթահարել Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը, փոքր և միջին ձեռներեցության ոլորտում ազատ և արդար մրցակցության հաստատումը, հեռավոր և սահամանամերձ շրջաններում ֆիանանսական ծառայությունների նույնանման հասանելիության ապահովմանը նպաստելը:

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է ձեռներեցության/բիզնես/վարկեր, գյուղատնտեսական վարկեր, սպառողական վարկեր, բնակարանների և առանձնատների վերանորոգում, ուսանողական վարկեր, առողջապահական վարկեր, ապահովագրական ծառայություններ:

“Նոր Հորիզոն” ՈՒՎԿ ՍՊԸ-ն ունի մասնաճյուղեր ՀՀ 5 մարզերում և Երևան քաղաքում, ինչպես նաև ներկայացուցչություններ 3 մարզերում և Երևանում:

 

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 54, թիվ 150 շինություն
Էլ. փոստ: support@norhorizon.am

Հեռ.: (374 10) 297379, 297380

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am