ՀՀ ՎԿՄ-ում կայացել է Ներքին Աուդիտի դասընթաց

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միությունում հունիսի 25-27-ին և հուլիսի 3-4-ին տեղի է ունեցել Ներքին աուդիտի վերաբերյալ դասընթաց:  Դասընթացը վարել է ՊրոԿրեդիտ Հոլդինգի  ներքին աուդիտի ռեգիոնալ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) կոորդինատոր Սոնա Իշխանյանը: Դասընթացին մասնակցել են 16 հաշվապահներ և աուդիտորներ միության անդամ 11 վարկային կազմակերպություններից:

Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները`

  • Աուդիտի նպատակները ու շրջանակները,

  • Պլանավորում, ժամկետացույցի կազմում ու ռեսուրսների հատկացում,

  • Ռիսկերի գնահատում և աուդիտի ծրագիր,

  • Հիմնավորող փաստաթղթերի հավաքում,

  • Նմուշների որոշում,

  • Տեստավորում և աշխատանքային փաստաթղթերի կազմում,

  • Հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին,

  • Բացահայտումների աուդիտ ու շարունակական մոնիտորինգ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին ներքին աուդիտի վերաբերյալ 

ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am