«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մեկնարկել է «Խելամիտ վարկավորում» արշավը

Ս.թ. հոկտեմբերի 1-ին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն մեկնարկել է «Խելամիտ վարկավորում» արշավը: Վերջինս մեկամսյա կրթական ծրագիր է ներկայիս և պոտենցիալ հաճախորդների համար: Ծրագիրը կազմակերպված է Միկրոֆինանսավորման կենտրոնի (Լեհաստան) հովանու ներքո: Միկրոֆինանսավորման կենտրոնը միջազգային կազմակերպություն է, որը խրախուսում է հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշների կիրառումը և ֆինանսական կրթությունը: Ծրագիրը կիրագործվի տասը երկրում, ներառյալ Հայաստանը, Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Կոսովոն, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան և Տաջիկիստանը: 


«Խելամիտ վարկավորում» ծրագիրն իր մեջ ամփոփում է մի պարզ հարցաշար, որում ամփոփված հարցերը յուրաքանչյուր հաճախորդ պետք է ինքն իրեն հարցնի նախքան վարկ վերցնելը: Այդպիսով նրանք պարտքի ապահով և պատասխանատու մակարդակ են պահպանում:

 

Հոկտեմբերի 1-ից 31-ը իրականացվելիք ծրագրի ընթացքում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի աշխատակազմը ակտիվորեն կներգրավի առկա և պոտենցիալ հաճախորդներին տարաբնույթ տեղեկատվական նյութերով՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ և գրքույկներ: Ինչպես նաև հաճախորդների համար կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ կազմակերպության մարզային մասնաճյուղերում:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am