«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ի առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ և ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն տրամադրում է վարկեր արտադրության արդիականացման, հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում է գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ֆինանսական վարձակալություն (լիզինգ):

 

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Ազատության պող. 1/21-40

Էլ. հասցե: agrocredit@card.am

Հեռ.: (374 60) 440550

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am