

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
1999թ.-ին «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց ՖԻՆՔԱ բարեգործական հիմնադրամը Հայաստանում` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՖԻՆՔԱ-ն գրանցվել և լիցենզավորվել է որպես «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն 2006 թ.-ին:
ՖԻՆՔԱ-ի առաքելությունն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը:
ՖԻՆՔԱ-ն տրամադրում է բիզնես, գյուղատնտեսական և սպառողական վարկեր:
ՖԻՆՔԱ-ն ունի մասնաճյուղեր ՀՀ բոլոր մարզերում:
Հասցե: ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Էլ. փոստ: customerservice@finca.am
Հեռ.: (374 12) 55 55 55