Էներգախնայողության սեմինար

ՀՀ ՎԿՄ-ի և ԵՄ «Ինոգեյթ» և ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 25-ից մարտի 1-ը Երևանում կայացել է գործնական և տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

 

Սեմինարի հիմնական նպատակն է վարկային կազմակերպությունների աշխատակիցներին ծանոթացնել էներգախնայողության եւ վերականգնող էներգիայի ոլորտում ֆինանսավորման նպատակահարմարությանը, դրա համաշխարհային փորձին, Հայաստանում առկա հնարավորություններին եւ այդ ուղղությամբ շուկայական հետազոտությունների կատարման ընթացքին: Սեմինարին Միության անդամ 12 վարկային կազմակերպություններից մասնակցել են 10-ը:

Սեմինարի ժամանակ քննարկված թեմաներն են՝

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները և բիզնեսները Հայաստանում։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորումը գրավիչ դարձնել բանկերի համար․ աղբյուրները, գործիքները, մեթոդները, ձևերը։

  • Ծրագրի կառույցները։ Ռիսկերի բացահայտում և կառավարում, բանկային երաշխիքներ, հիմնական գնահատման գործիքներ և ցուցանիշներ։

  • Հետևել կլիմայի կայունացման ՏՀԶԿ-ի ծրագրին։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի իրագործելիության գնահատումը՝ կյանքի ցիկլի ծախսերի վերլուծության միջոցով։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի վարկավորման օրինակներ, ծրագրի իրագործելիության ցուցանիշների հաշվարկը։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորում։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման միջազգաին փորձը։

  • Էներգախնայողության բնակելի վարկավորման ծրագրերը Հայաստանում։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի համար հասանելի ֆինանսավորումը, պայմանները և տեխնոլոգիաները, ֆինանսական աջակցության միջոցները և ծրագրերն Ավստրիայում, եվրոպական փորձը, հաջողված պատմություններ։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրերի վերլուծության մեթոդոլոգիան։

  • ՓՄՁ-ի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի վարկավորման զգայունության վերլուծություն։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ծրագրի վերլուծություն․ Դրամական հոսքերի կառավարում։

  • Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի իրազեկության բարձրացում։

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am