
ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը դրամաշնորհ է ստացել «Ֆորդ հիմնադրամից»
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Վարկային կազմակերպությունների միությունը (ՎԿՄ) հաղթել է «Ֆորդ Հիմնադրամի» դրամաշնորհային մրցույթում, որին մասնակցել են ֆինանսական կազմակերպությունների 32 միություններ 30 երկրներից:
«Դրամաշնորհ ստացած կազմակերպությունները խթանելու են ֆինանսական ծառայությունների սոցիալական ներգործության սկզբունքների մասին տեղեկատվության տարածումը, ինչպես նաև գործնական զարգացումը», - հայտնեցին ՎԿՄ-ում:
Հայաստանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում միությունը պատրաստ է ներգրավել ֆինանսական հատվածի բոլոր կառույցներին, որոնց գործունեությունն ունի սոցիալական ներգործության միտումներ:
Please reload