Կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը 

Ս.թ. մարտի 15-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: ՀՀ ՎԿՄ Ընդհանուր ժողովի տարեկան նիստին  հրավիրվել էին հյուրեր Կենտրոնական բանկից և ֆինանսական հատվածը ներկայացնող գործընկեր վարկային կազմակերպություններից` ներկայացնելու Միության նախորդ տարվա գործունեության ամփոփումը, ձեռքբերումները, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր:

 

ՀՀ ՎԿՄ-ն հանդես է գալիս ՀՀ պետական և ոչ պետական հաստատություններում` իր անդամների շահերը պաշտպանելու, առկա խնդիրները լուծելու, օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու, ինչպես նաև յուրաքանչյուր անդամ կազմակերպությանը հուզող հարցերին արձագանքելու առաքելությամբ:

 

Ընդհանուր ժողովի տարեկան նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը բարձր գնահատելով Միության աշխատանքը նշել էր, որ իր գոյության կարճ ժամանակահատվածում ՀՀ ՎԿՄ  մշտապես հանդես է եկել վարկային ոլորտի գործունեության զարգացմանը նպաստող կարևոր նախաձեռնություններով:

 

ՀՀ ՎԿՄ  Ընդհանուր ժողովի տարեկան նիստին անդրադարձ եղավ Միության կողմից իրականացված գործունեությանը, այդ թվում նաև մեկնարկած նոր ծրագրի` ՙՍոցիալական գործունեությունը ֆինանսական ոլորտում՚ վերաբերյալ մանրամասներ:

 

Հյուրերին ներկայացվեց նաև Միության նորանշանակ գործադիր տնօրեն Իննա Ղաբուլյանը և նորընտիր նախագահ Մարիամ Եսայանը:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am