Վերստուգիչ հանձնաժողով

Միության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:

 

Վերստուգիչ հանձնաժողովի կազմը պետք է 3 անձից պակաս չլինի և ընտրված լինի միայն Միության անդամների աշխատակիցներից, բացառությամբ Միության կառավարման մարմիններում ընդգրկված անձանցից: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից:

 

Վերստուգիչ հանձնաժողովը

  • իրականացնում է Միության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը` հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում,

  • ստուգում է Միության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ` ցանկացած ժամանակ, Ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև Միության անդամների առնվազն 10 տոկոսի պահանջով,

  • ստուգում է Միության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, Կանոնադրությանը, Ընդհանուր ժողովի որոշումներին, ներքին ակտերին,

  • ստուգման ընթացքում իրավունք ունի պահանջել Միության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, 

  • ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է հաշվետվություններ և ներկայացնում Ընդհանուր ժողովին, 

  • Միության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների   ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է Ընդհանուր ժողովին: 

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am