Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ տարեկան համաժողով

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2017 թ. մայիսի 24-26-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած Միկրոֆինանսական կենտրոնի 20-րդ համաժողովին:

Համաժողովն ընդգրկում էր քննարկման թեմաների և սեմինարների լայն ցուցակ`

1.    Միկրոֆինանսավորումը Բոսնիայում, Եվրոպայում և աշխարհում:

2.    Սոցիալական ձեռնարկություններ. Միկրոֆինանսավորման նոր շուկայական սեգմենտ:

3.    Տեղական արժույթով ֆինանսավորում. Արտարժույթային ռիսկեր և լուծումներ:

4.    Քաղաքացիների խորհրդատվական և կրթական ծառայությունների զարգացումն ու կարևորությունը:

 

Բացի նշված սեմինարներից կայացավ նաև սոցիալական պատասխանատվության կառավարման 20 տարվան նվիրված հանդիպում, որին մասնակցեց նաև ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել սոցիալական պատասխանատվության հաշվետվությունների ստեղծման ընթացքում ունեցած հաջողությունները, ինչպես նաև առաջացած խոչընդոտները:

 

Համաժողովի երկրորդ օրը ՀՀ ՎԿՄ-ն Միկրոֆինանսական կենտրոնի կողմից պարգևատրվեց գնահատանքի վկայականով <<Խելամիտ վարկավորում 2016>> արշավին մասնակցելու համար:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am