ՀՀ ՎԿՄ-ն ներկայացրել է «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվությունը»

Նոյեմբերի 17-ին Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության կողմից իր անդամ վարկային կազմակերպությունների շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում հրապարակված «Սոցիալական ցուցանիշների համախմբված հաշվետվություն: Վարկային կազմակերպությունների փորձը» հաշվետվության շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին ինչպես ՀՀ ՎԿՄ անդամ, այնպես էլ անդամ չհանդիսացող վարկային կազմակերպություններ, ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից և այլ համագործակցող կազմակերպություններից:

Ծրագիրն իրականացվել է Միկրոֆինանսական կենտրոնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել Սոցիալական ցուցանիշների կառավարման համընդհանուր չափորոշիչների տարածումն ու կիրառումը ֆինանսական կազմակերպությունների շրջանում: Այն իրականացվել է Social Performance Fund հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որը ստեղծվել է 2011թ.՝ Ֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

Հաշվետվությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am