Կայացել է ՀՀ վարկային կազմակերպությունների միության տարեկան ընդհանուր ժողովը

2015 թ․-ի մարտի 27-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ վարկային կազմակերպությունների միության ընդհանուր ժողովի տարեկան նիստը։

 

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության 7-րդ տարեկան ժողովում Միության նախագահ է վերընտրվել Արմեն Գաբրիելյանը:

 

Նիստի ընթացքում ներկայացվել են 2014 թ․-ին Միության կողմից իրականացված ծրագրերը, հաստատվել է 2015 թ. բյուջեն: Միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանը ներկայացրել է ՀՀ ՎԿՄ 2014 թ․-ի գործունեության հաշվետվությունը, որն իր մեջ ներառում էր 2014 թ․-ի  ՀՀ ՎԿՄ կատարած աշխատանքների շրջանակները։

Միության նորընտիր նախագահ Արմեն Գաբրիելյանը հույս է հայտնել, որ ապագայում ևս Միությունն առաջ է շարժվելու իմաստուն որոշումներով, եւ կոչ արել ոչ անդամ կազմակերպություններին անդամակցել Միությանը` համատեղ ջանքերով փորձելով լուծել  ոլորտում առկա խնդիրները:

ՀՀ կենտրոնական բանկի Աշխատակազմի  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Նահապետյանը շնորհավորել է Միության նախագահին` հայտնելով ԿԲ պատրաստակամությունը Միության հզորացման աջակցության վերաբերյալ, և նշել, որ ԿԲ-ն շահագրգռված է աշխատելու միությունների հետ, քանի որ միասնականության դեպքում կազմակերպությունների ձայնը ավելի լսելի է դառնում:

Դավիթ Նահապետյանը նաև փոխանցել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ողջույնի խոսքը, որում բարձր է գնահատվում վարկային կազմակերպությունների դերը տնտեսության զարգացման գործում:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am