ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը անընդունելի է համարում սադրիչ գործելաոճը

ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը դատապարտում է քաղաքացիների կողմից բռնության կոչերը և կոչ անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:

Վերջին շրջանում վարկային կազմակերպությունների գործունեության դեմ քաղաքացիների դժգոհության արտահայտումները ձեռք են բերում սպառնալից բնույթ և ուղեկցվում են վերջիններիս բնականոն գործունեությունը խոչընդոտել փորձող գործողություններով:

Վարկային կազմակերպություններն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ ֆինանսական համակարգում և ապահովում են բնակչությանը միկրոֆինանսավորման տարբեր արագ պրոդուկտներով: Արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարման առումով ցուցաբերվել է անհատական մոտեցում, ձեռք են բերվել վարկերի մարման նոր պայմանավորվածություններ և կազմվել են թարմացված ժամանակացույցեր:

Անվերապահորեն ընդունելով քաղաքացիների կամարտահայտան իրավունքը և հասկանալով վարկային պարտավորությունների կատարման հետ կապված դժվարությունները, այնուհանդերձ կոչ ենք անում չտրվել սադրանքների՝ փոխարենը փորձել գործակցության եզրեր գտնել վարկային կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են կրկին ընդառաջել և ըմբռնումով մոտենալ իրենց վարկառուներին ստեղծված իրավիճակում: 

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am