Կայացավ ՀՀ ՎԿՄ ընդհանուր ժողովի տարեկան նիստը

Ս. թ. ապրիլի 7-ին «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: Ժողովին ​​​բացի ՎԿՄ անդամներից հրավիրված էին նաև ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:

Տարեկան ժողովի նիստի բացմանը ելույթ ունեցավ ՎԿՄ նախագահ Լուիզա Իգրարյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով ժողովի բոլոր մասնակիցներին: Նա շնորհակալություն հայտնեց միության բոլոր անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ բարձրաձայնվել և լուծում են ստացել ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ: Միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը հյուրերին ներկայացրեց նախորդ ամիս Միությունում կայացած նախագահի ընտրության արդյունքները, համաձայն որի Միության նախագահ է վերընտրվել Լուիզա Իգրարյանը:

Միության նորընտիր նախագահն իր խոսքում նշեց, որ ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը մինչ այսօր ստեղծել է ամուր հիմքեր և ձեռք է բերել արժեքներ, որոնք պետք է պահպանվեն և ավելի արմատավորվեն: Նա վստահություն հայտնեց, որ կատարված լայնածավալ աշխատանքները շարունակվելու են՝ վարկային կազմակերպությունների ձայնն առավել միասնական և ուժեղ դարձնելու համար:

Միության ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը ներկայացրեց 2016թ.-ի ընթացքում միության կողմից կատարված աշխատանքները: Նա ընդգծեց, որ միությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկի և այլ պետական մարմինների հետ, որի արդյունքում իր անդամների կողմից բարձրացված բազմաթիվ առաջարկներ տեղ են գտնում ֆինասնական ոլորտին վերաբերվող օրենսդրական բարեփոխումներում: Ներկայացվեց նաև միության համագործակցության արդյունքները տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում հնարավոր է լինում իրականացնել պատասխանատու ֆինանսներին և ֆինանսական ներգրավվածությանը նպաստող մի շարք ծրագրեր, մասնագիտական դասընթացների միջոցով բարձրացնել անդամ կազմակերպությունների մասնագետների որակավորումը:

Please reload

1/5

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am