Խելամիտ վարկավորում

Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտարարում է ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ արշավի սկիզբը: Այն իրենից ներկայացնում է մեկամսյա կրթական արշավ՝ ուղղված ֆինանսական կազմակերպություների առկա և պոտենցիալ հաճախորդներին: Արշավը կազմակերպվում է Միկրոֆինանսական կենտրոնի հովանու ներքո: Վերջինս միջազգային կազմակերպություն է, որը խթանում է հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշների կիրառումը և ֆինանսական գրագիտությունը:

Արշավի նպատակն է սովորեցնել վարկային հաճախորդներին դիմել անվտանգ վարկավորման համար, օգտվել վարկերի տրված դրական հնարավորություններից և չընկնել գերպարտքայնության ծուղակը:

Այս տարի քարոզարշավին մասնակցում են 15 երկրների 21 ֆինանսական կազմակերպություններ:

Արշավի ընթացքին կարող եք հետևել ՀՀ ՎԿՄ կայքի՝ www.ucora.am և ֆեյսբուքյան էջի՝ https://web.facebook.com/ucora/?ref=aymt_homepage_panel միջոցով, ինչպես նաև #BWC2016 #UCORA հաշթեգերով:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am