ՀՀ ՎԿՄ-ն ընդլայնում է իր անդամ ՈՒՎԿ-ների շրջանակը

Սույն թվականի սեպտեմբեր ամսից ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների շարքը համալրվեց ՀՀ ֆինանսական շուկայում գործող Քարդ ԱԳՐՈԿրեդիտ ՈՒՎԿ-ի անդամակցությամբ:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն:

Ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ և ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով:

ՀՀ ՎԿՄ-ն հիմնադրվել է 2008թ-ին հուլիսի 25-ին՝ վեց հիմնադիր անդամների որոշմամբ: Գործունեության արդյունքում այսօր ՀՀ ՎԿՄ անդամ են ֆինանսական շուկայում գործող առաջատար վարկային կազմակերպություններից 12-ը:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am