ՀՀ վարկային կազմակերպությունները անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին

    ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ Վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Մասսնավորապես`

  • Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև նման իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող Վարկային կազմակերպության պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար:

  • Հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:

  • Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց հաճախորդների նկատմամբ Վարկային կազմակերպությունների կողմից կցուցաբերվեն անհատական մոտեցումներ։ Առանձին դեպքերում, ելնելով Վարկային կազմակերպությունների քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում Վարկային կազմակերպությունների կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում նշված անձինք չեն համարվելու ժամկետանց, դրանց գծով չեն հաշվարկվելու տույժեր և տուգանքներ, ինչպես նաև չի վատանալու նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաև ժամկետների երկարացում վարկային բեռի չավելացման նպատակով:

  • Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:

 

    Խնդիրներ ունենալու դեպքում, հավելյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697, կամ ՀՀ վարկային կազմակերպությունների միություն՝ 010 526694:

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am