ՖԻՆՔԱ-ն սկսում է համագործակցել Bank im Bistum Essen eG-ի հետ

2015 թվականի օգոստոսին սկիզբ դրվեց ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Bank im Bistum Essen eG-ի միջև համագործակցությանը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին և զարգացման հավասար ու բարենպաստ պայմաններ ստեղծել ֆինանսավորման բավարար աղբյուրներ չունեցող ձեռներեցների համար` մասնավորապես Հայաստանի գյուղական համայնքներում: Համագործակցության շրջանակում ՖԻՆՔԱ-ն ստացել է վարկի առաջին տրանշը` 2 մլն ԱՄՆ դոլարի չափով, իսկ մնացած 1 մլն-ը կստանա սեպտեմբերին:

 

«Մեծ պատիվ է լինել Հայաստանի այն ֆինանսական կառույցներից մեկը, որը համագործակցում է Bank im Bistum Essen eG-ի հետ»,- նշեց ՖԻՆՔԱ ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: «Սա լավ սկիզբ է, և ես համոզված եմ, որ տարիների ընթացքում մեր համագործակցությունն ավելի կամրապնդվի` հնարավորություն տալով մեզ մեր համատեղ ջանքերն ուղղել ցածր եկամուտ ունեցող հազարավոր ընտանիքների կենսամակարդակի բարելավմանը»:

 

ՖԻՆՔԱ-ի մասին

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է «ՖԻՆՔԱ»  Ինթերնեյշնլ Ինք.-ին պատկանող և իր իսկ կողմից կառավարվող «ՖԻՆՔԱ» Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպությունը: Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի 23 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.8 մլն հաճախորդի: Հաճախորդների քանակով ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը առաջատար դիրք է գրավում աշխարհի տարբեր երկրներում գործող միկրոֆինանսական հաստատությունների շրջանում:

 

Bank im Bistum Essen eG-ի մասին

Bank im Bistum Essen eG-ը գերմանական կոոպերատիվ բանկ է, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում եկեղեցիներին, հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին և բոլոր այն կառույցներին, որոնք կիսում են իր` աշխարհն ավելի խաղաղ և արդար միջավայր դարձնելու տեսլականը:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am