Կայացավ կետային կանխատեսման մոդելներ թեմայով վերապատրաստում

ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը կազմակերպեց Կետային կանխատեսման մոդելներ թեմայով երկօրյա վերապատրաստում` նախատեսված ՀՀ ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների վերլուծական բաժնի աշխատակիցների համար: Վերապատրաստումն իրականացրեց ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը: Մասնակցեցին վեց աշխատակիցներ ՀՀ ՎԿՄ անդամ երեք վարկային կազմակերպություններից:

Վերապատրաստումը հիմնականում գործնական բնույթ էր կրում: Վերապատրաստման ընթացքում մանսակիցների սովորեցին կետային կանխատեսման հետևյալ մոդելները. Գծային և ոչ գծային թրենդային կանխատեսում, կառուցվածքային փոփոխությունների կանխատեսման մոդելներ, կեղծ փոփոխականներով սեզոնային կանխատեսման մոդելներ, ներդաշնակ ռեգրեսիոն մոդելներ սեզոնային կանխատեսման համար, սահող միջիններ սեզոնային կանխատեսման համար, ներդաշնակ ռեգրեսիոն մոդելներ ցիկլիկային կանխատեսման համար և սահող միջիններ ցիկլիկային կանխատեսման համար:

Please reload

1/3