Գործարկվել է Fundr.am հայալեզու crowdfunding վեբ հարթակը

ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը և Ֆանդր.ամ ընկերությունն այսօր գործարկել են fundr.am հանրադրամային (crowdfunding) վեբ հարթակը: 

 

ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի տնօրեն Գարեգին Գևորգյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հարթակը մեկ շաբաթական է, այնուամենայնիվ, այնտեղ արդեն իսկ ներկայացված են մի շարք ծրագրեր: 

«Դրանց քանակն աստիճանաբար կավելանա: Նշեմ, որ մինչև հարթակում տեղադրվելը նախագծերը զտվում են և ներկայացվում են միայն նրանք, որոնք երկարակյաց են»,- ասել է Գարեգին Գևորգյանը:  

Նա նշել է, որ գործարկված հարթակը միջավայր է, որտեղ ոչ եկամտաբեր կամ թեթև եկամտաբերություն ունեցող, բայց միաժամանակ կարևոր սոցիալական ծրագրերը կյանքի կոչվելու հնարավորություն կստանան՝ բազմաթիվ մարդկանց տրամադրած գումարների միջոցով: Գարեգին Գեւորգյանի խոսքով, հարթակը բացի սոցիալական բնույթ կրելուց, նաև բիզնեսի տեսանկյունից է նպաստավոր լինելու: 

«ՍԵՖ Ինտերնեյշնլը kiva.org հարթակի հետ երկարատև համագործակցության փորձ ունի, որի ընթացքում $6 մլն ներդրումներ է բերել Հայաստան: Ներկայումս փորձ է արվում նույն հաջողությունը կրկնել արդեն տեղական crowdfunding հարթակի միջոցով»,- ասել է ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի սեփականատեր, Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության Միջին Արևելքի եւ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Փոլ Էլիոթը: 

«Աշխարհում բազմաթիվ crowdfunding հարթակներ կան: Բայց կարեւոր է այն հանգամանքը, որ այսօր գործարկվում է նման հայալեզու հարթակ: Վստահ եմ, որ այն նոր շունչ կհաղորդի Հայաստանի ֆինանսական հատվածին»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Տնտեսական աճի գրասենյակի ղեկավար Ջեֆրի Բայաջյանը: 

Հարթակի գործընկերներն են Կոնվերս Բանկը, Ռոսգոսստրախ Արմենիան և ԱՄՆ ՄԶԳ-ն:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am