ՀՀ ՎԿՄ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համագործակցության հուշագրի ստորագրում

Սույն թվականի ապրիլի 26-ին ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ կողմերը համաձայնվում են համագործակցել՝ առավելագույնս օտագործելով միմյանց ներուժը և կարողությունները ի նպաստ ՀՀ ֆինանսական շուկայի և ՎԿՄ անդամ վարկային կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև նպաստել բնակարանային աղքատության նվազեցմանն ուղղված ֆինանսական ծառայությունների մատուցմանը:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան (ՀՖՀԱ) հանդիսանում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլի ազգային գրասենյակը Հայաստանում: Հայաստանում Հաբիթաթը սկսել է գործունեությունը 2000թ.-ին, այժմ իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am