Աշխատանքի հայտարարություն

ՀՀ վարկային կազմակերպությունների միություն (ՀՀ ՎԿՄ)

 

Պաշտոն: Գործադիր տնօրեն

 

Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ դրույք

 

Վայրը: Երևան

 

Աշխատանքային պարտականությունները՝

 

  •  ՀՀ ՎԿՄ-ի ղեկավարում` օգնելով կազմակերպությանը իրագործել Ընդհանուր ժողովի կողմից առաջադրված նպատակները, ինչպես նաև կազմակերպության գործառույթների և ընթացիկ աշխատանքի կառավարում,

  • Առկա աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն և  աշխատակիցների զարգացման և մասնագիտական աճի ապահովում,

  • ՀՀ ԿԲ-ում, պետական մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում կազմակերպության պաշտոնապես ներկայացում,

  • Անդամ կազմակերպությունների հետ մի շարք գործառույթների կազմակերպում, համակարգում և իրականացում,

  • Անդամների կարիքների գնահատում և  դրանց հաղթահարման գործողությունների նախագծի ստեղծում,

  • Փաստաթղթերի, հաշվետվությունների և առաջարկների պատրաստում և ներկայացում Ընդհանուր ժողովին, ինչպես նաև Ընդհանուր ժողովի որոշումների և հրահանգների իրականացում,

  • Առաջարկների, հայեցակարգերի պատրաստում և կազմակերպության համար միջոցների հավաքագրում,

  • ՀՀ ՎԿՄ ռազմավարական նպատակների իրականացում,

  • Ամսական և եռամսյակային հաշվետվությունների պատրաստում,

  • Ինդուստրիայի վերլուծություն  և տնտեսագիտական հետազոտությունների իրականացում,

  • Այլ պարտականություններ համաձայն կազմակերպության կանոնադրության:

 

Պահանջվող որակավորումները`

 

  • Մագիստրոսի աստիճան տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում,

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 1 տարին ղեկավար պաշտոնում,

  • Ֆինանսաբանկային ոլորտի մասին ՀՀ օրենքների, կանոնակարգերի, ՀՀ ԿԲ, ՀՀ Կառավարության և հարկային մարմինների ենթաօրենսդրական ակտերի իմացություն,

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն,

  • Հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների և կազմակերպչական հմտություններ,

  • Հայաստանի ֆինանսական համակարգի և դրա զարգացման միտումների մասին գիտելիքներ,

  • Հայաստանի ֆինանսական շուկայի, նրա մասնակիցների, հիմնական ցուցանիշների և առկա զարգացումների վերաբերյալ գիտելիքներ,

  • Վարկային կազմակերպությունների առանձնահատկությունների, այդ թվում ՎԿ-ների բիզնես մոդելի էության, կառուցվածքի իմացություն,

  • Ֆինանսական վերլուծության հմտություններ,

  • Ծրագրերի կառավարում և փաստաթղթաշրջանառության վերահսկողություն,

  • Համակարգչային գիտելիքներ:

 

Վարձատրություն: Նախկին փորձի և աշխատավարձի հիման վրա: 

 

Դիմելու ընթացակարգ: Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեները (CV) director@ucora.am էլ. փոստի հասցեով: Ընկերությունը կսկսի ընտրության գործընթացը բավարար քանակով համապատասխան որակավորմամբ դիմումների առկայության դեպքում: Այնուամենայնիվ, վաղաժամ դիմումները նախընտրելի են: Միայն ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի:

 

Բացման ամսաթիվ: Ապրիլի 13, 2015թ.

 

Վերջնաժամկետ: Մայիսի 12, 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am