

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ստեղծման հիմնական նպատակն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայի առաջատար դիրքերում հայտնվելն է, վարկային գործառնությունների իրականացման լայն հնարավորություններով հանրությանը ներկայանալն ու ինչու չէ նաև մրցակցային շուկայում լուրջ դերակատարություն ունենալը:

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության առաքելությունն է տրամադրել մատչելի ֆինանսական և գործարարության աջակցմանն ուղղված այլ ծառայություններ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, նաև գերփոքր և փոքր ձեռներեցությամբ զբաղված անձանց` նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով:

«Նորման Կրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ նպատակն է լինել առաջատար ֆինանսական ընկերություններից մեկը ՀՀ-ում` հաճախորդների ֆինանսավորման մատչելիության և հասանելիության տեսանկյունից: Առաքելությունն է առաջարկել ֆինանսական ծառայություններ այն հաճախորդներին, որոնք փնտրում են ֆինանսավորման համար մատչելի պայմաններ, վարկավորման արագ և պարզ եղանակ:

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաքելությունն է գործարար զարգացման և ֆինանսական ծառայությունների տրամադրումը ձեռներեցներին` իրականացնելու արդյունավետ նախաձեռնությունների աջակցություն Հայաստանում երեխաների բարեկեցիկ կյանք հետապնդող ընտանիքներին և համայնքներին: