Ֆինանսական կրթության միջոցով ֆինանսական միջոցների ներգրավման խթանում

2015 թ. դեկտեմբերի 7-8-ին «Ֆինանսական կրթության միջոցով ֆինանսական միջոցների ներգրավման խթանում» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում: ՀՀ ՎԿՄ-ից կոնֆերանսին մասնացել և ելույթ են ունեցել ՀՀ ՎԿՄ գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը և ՀՀ ՎԿՄ նախագահ Արմեն Գաբրիելյանը: Կոնֆերանսը բաղկացած էր 4 հիմնական բաժիններից՝ 

  1. Տվյալների դերը ֆինանսական գրագիտության գնահատման և քաղաքականության ստեղծման գործում;

  2. Ազգային ֆինանսական գրագիտության ռազմավարությունների իրականացում;

  3. Միկրոֆինանսական կենտրոնների և ցանցերի դերը ֆինանսական գրագիտության բարելավման և ձեռներեցության խթանման գործում;

  4. Լավագույն փորձի փոխանակում որոշակի ֆինանսական կրթության ծրագրերի իրականացման գործում:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am