Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողով

ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը մասնակցել է 2016 թ. մայիսի 29-հունիս 2-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում կայացած Սոցիալական պատասխանատվության SPTF (Social Performance Task Force) տարեկան համաժողովին: Այս համաժողովի նպատակն էր քննարեկել SPTF անդամներին հետաքրքրող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ֆինանսական ծառայությունների պատասխանատու կարգավորում, հաճախորդների կարիքներին համապատասխանող ֆինանսական գործիքների մշակում, թվայնացված ֆինանսական ծառայությունների մատուցում, փախստականների համար ֆինանսական ծառայությունների հասանելիություն և աշխատակազմի հանդեպ սոցիալական պատասխանատվություն:

SPTF-ը հանդիսանում է ավելի քան 2,700 անդամներից կազմված միություն: Նպատակն է զարգացնել և խթանել ֆինանսական կազմակերպությունների Սոցիալական պատասխանատու կառավարման ստանդարտներն ու լավագույն փորձը: Այս ամենը միտված է ֆինանասական ծառայությունները հաճախորդների համար ավելի ապահով և օգտակար դարձնելուն:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am