
«Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների վստահությունը ֆինանսական շուկայում» թեմայով միջազգային համաժողով Մոսկվայում
2017 թ. փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ երրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի այս տարվա հիմնական թեման էր «Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների վստահությունը ֆինանսական շուկայում»: Համաժողովը կազմակերպված էր Ռուսական միկրոֆինանսական կենտրոնի, Միկրոֆինանսական շուկայի շահառուների ազգաին ասոցիացիայի և Citi հիմնադրամի կողմից: ՀՀ ՎԿՄ-ից համաժողովին մասնակցել և «Հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացման համար համագործակցության ստեղծումը Հայաստանում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ՎԿՄ ծրագրերի ղեկավար Լենա Մամիկոնյանը:
Համաժողովին մասնակցում էին ինչպես Ռուսաստանից, այնպես էլ տարբեր երկրներից հրավիրված փորձագետներ՝ ներկայացնելու իրենց երկրի փորձը: Համաժողովը բաղկացած էր 5 հիմնական բաժիններից՝
1.Ֆինանսական գրագիտության և ֆինանսավորման հասանելիության վերաբերյալ ազգային ռազմավարությունները և ֆինանսական շուկայի կայուն զարգացումը:
2.Հաճախորդների վարքագիծը ֆինանսական շուկայում. Ո՞վ է պատասխանատու սխալ որոշումների համար:
3.Ֆինանսական գրագիտության կրթություն. Ովքե՞ր, ի՞նչ, ինչպե՞ս և ինչու՞:
4.Սպառողների վստահության վարկանիշների առաջնորդները. ֆինանսական շուկայում առկա լավագույն հաճախորդամետ ապրանքների եւ ծառայությունների դեպքերի ուսումնասիրությունները:
5.Հեռավոր բնակավայրերում իրականացվող ծառայությունների դերը ֆինանսական գրագիտության բարելավման գործում:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() |