
Պարենային անվտանգության և սնուցման թեմայով միջազգային համաժողով
Հունիսի 15-16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Օկսֆամի կողմից կազմակերպված Պարենային անվտանգության և սնուցման թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՎԿՄ-ն` որպես Գյուղատնտեսական դաշինքի անդամ:
Մթերային անվտանգության այժմեական խնդիրները քննարկելու համար Թբիլիսիում (Վրաստան) միջազգային համաժողովի շրջանակում հավաքվել էին մասնագետներ եւ Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրեցին իրենց երկրների փորձը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝
-
Առողջ պարենային համակարգեր. Փոքրածավալ գյուղացիական գործունթությունը և սննդի տեղական արտադրությունը խթանող նորարարություններ
-
Առողջ սնուցման համակարգեր
-
Քաղաքականության իրականացման և մշտադիտարկման արդյունավետ համակարգեր
-
Կանանց իրավազորում պարենային անվտանգության և սնուցման ոլորտում. Ուսումնասիրություններ և լավագույն փորձ:
Համաժողովի նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել երկրների արտադրության մեջ մանր արտադրողների դերը եւ հասկանալ, թե ինչ քաղաքականություն է անհրաժեշտ այդ ոլորտում կայուն զարգացման ապահովման եւ մանր արտադրողների մրցունակության բարձրացման համար:
![]() | ![]() |
---|---|
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |